Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Չորս գյուղերի հանձնումը ոչ միայն դեյուրե, այլև դեֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների

Չորս գյուղերի հանձնումը ոչ միայն դեյուրե, այլև դեֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների
21.03.2024 | 13:00

Հայաստանին պատուհասած ճակատագիրը, կարծում եմ, ինչպես սեփական քաղաքականության, այնպես էլ աշխարհաքաղաքական օբյեկտիվ զարգացումների անխուսափելի հետևանք է: Ցավոք, դրանց զուգադիպությունը խիստ անպատեհ, բայց կանխատեսելի էր:

2014 թ. հետո, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանին, և հասունացավ ռուս-ուկրաինական բախումը, Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի քաղաքական կյանքում կտրուկ աճեց և դարձավ գրեթե անփոխարինելի: Թուրքիան կարողացավ միաժամանակ և՛ ՆԱՏՕ-ի առանցքային անդամի, և՛ Ռուսաստանի հետ աննախադետ տնտեսական ու ռազմական դաշնակցի դեր ստանձնել: Առանց Թուրքիայի Ադրբեջանը գործնականում ոչնչի հասնել չէր կարող, ուստի ընտրվեց հարմար պահը, ինչին կարող էր ողջամտորեն խոչընդոտել միայն Հայաստանի խելամիտ քաղաքականությունը. արդյունքում Ադրբեջանն ստացավ անհամեմատ ավելին և դեռ շարունակում է ակնկալել: Ներկայումս որևէ արտաքին քաղաքական ուժ այլևս շահագրգռված չէ Ադրբեջանի հետագա ծավալապաշտական ու ռազմատենչ քայլերի մեջ, մասնավորապես, Արևմուտքի շահը գազի, նավթի անխափան մատակարարումն ու ոսկու հանքերի շահագործումն է, ինչին արդեն հասել են: Հետագա տարածքային փոփոխությունները, բացառությամբ Մեղրու միջանցքի, չի շոշափում նաև Ռուսաստանի շահերը: Այդ երկրի նախագահը նույնիսկ հայտարարում է, որ հարկ է ղեկավարվել ՌԴ գլխավոր շտաբում պահվող 1926 թ. քարտեզով, որի համաձայն՝ Հայաստանն ունի 31 հազար ք/կմ, և չկա որևէ անկլավ, բացառությամբ՝ Արծվաշենի:

Բոլոր դեպքերում, ներկայումս 4 գյուղերի հանձնումը ոչ միայն դեյուրե, այլև դեֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների, ինչը հնարավոր է միայն հանրաքվեով:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 8768

Մեկնաբանություններ